BestHome

Շքեղ բնակարան Քեռու փողոցում

Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և շքեղ վերանորոգված բնակարան` 113 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քեռու փողոցում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում, որը ունի գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սար: Բնակարանը վերանորոգված է ժամանակակից ոճով, թանկարժեք և որակյալ նյութերով։ Բնակարանի ողջ հատակը տաքացվող է, իսկ հովացումը կատարվում է օդորակչով: Շենքն ունի գեղեցիկ բակ, անվտանգության աշխատակից, խաղահրապարակ, մարզասրահ և լողավազան։ Շենքի 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան: