BestHome

3 սենյականոց բնակարան Նալբանդյան փողոցում

Կոդ KN3/209.Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Նալբանդյան փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: 👉Բնակարանը նոր կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և կերամոգրանիտով: Խոհանոցը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։👍 Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով, ունի 2 խորդանոց, որոնք կարող են ծառայել որպես զգեստապահարան: 👉Շենքը գտնվում է Հանրապետության Հրապարակից ընդամենը 800 մետր հեռավորության վրա, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: 👈