BestHome

Վարդանանց նորակառույց 3ս.

Վարձակալության է տրվում այս նորավոճ 3 սենյականոց բնակարանը, որը գտնվում է նորակառույց շենքի 15-րդ հարկում անմիջապես սեփականատիրոջից։ Բնակարանը ունի երկու ննջարան, ընդարձակ ընդհանուր սենյակ խոհանոցի հետ, մեկ լոդջիա և մեկ ընդարձակ պատշգամբ, երկու զուգարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 135 ք. Մ. ։ Բնակարանը գտնվում է Հանրապետության Հրապարակի, Հանրապետական մետրոյի, Վերնիսաժի, Մուլտի Ուելնեսի, Օղակաձև Այգու և բազմաթիվ խանութների հարևանությամբ։ Հասանելի են կենտրոնում գտնվող բոլոր տեսակ ծառայությունները։ Շենքը ունի շուրջօրյա անվտանգության։ Բնակարանը ապահովված է տաք և սառը մշտական ջրով, ջեռուցումով, օդի սառեցման սարքավորումներով։ Աղբահանում կատարվում է օրվա մեջ մի քանի անգաման, անմիջապես բնակարանի դռան մոտից։ Այս ընդարձակ բնակարանի պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ` Արարատից մինչև Արա Լեռը։ Այն ապահովված է բոլոր տեսակի ժամանակակից տեխնիկայով, մեծ հեռուստացույցով, Ջակուզիով, տաքացվող հատակով, անհրաժեշտ կահույքով և սարքավորումներով և Wi–Fi-ով։ Խնդրում եմ զանգահարել կամ գրել վայբերով կամ սկայպով։ Գործակալներին խնդրում եմ ինձ գրել և հստակ ներկայացնել իրենց թեկնածուին - քաղաքացիությունը, տարիքը, մասնագիտությունը, աշխատավայրը և վարձակալության ժամկետը: