BestHome

Ինքնատիպ առանձնատուն նորակառույց թաղամասում

Վաճառվում է 4 հարկանի ինքնատիպ առանձնատուն Աջափնյակում, Վահագնի թաղամասի մոտ՝ նորակառույց թաղամասում, ՀՀ-2 հեռուստաընկերության հարևանությամբ:
Առանձնատունը կապիտալ վերանորոգված է դիզայներական նրբաճաշակ լուծումներով՝ Լոֆթ ոճով, երեսապատված է բարձորակ քարով՝տրավերտին, հսկվում է տեսախցիկներով և անվտանգության համակարգով:
Ընդհանուր հողատարածքը 800ք. Մ. Է, տնամերձ հողատարածքը՝ 680ք. Մ. Է, իսկ բնակելին 480ք. Մ. ՝, յուր. Հարկը 120ք. Մ.
Կիսանկուղ՝ գտնվում է ստորգետնյա ավտոկայանատեղին 2 մեքենաների համար նախատեսված, կինոդիտումների և ժամանցի համար նախատեսված 70ք. Մ. Սրահ և խոհանոց
1հարկ ՝ հյուրասենյակ –խոհանոց /ստուդիո/ 65ք. Մ. , ննջարան և սանհանգույց
2հարկ ՝3 ննջասենյակներ և 2 սանհանգույցներ, ննջասենյակներից 2-ը բաց պատշգամբներով են, որոնցից բացվում է հիսքանչ տեսարան դեպի Արարատ լեռը:
Առանձնատան բոլոր սենյակներն բավականին ընդարձակ են և լուսավոր: Մանսարդ ՝ 120ք. Մ. Ողջ տան մակերեսով: Առանձնատան բակը ևս շատ գեղեցիկ է և բարեկարգված, կա ամառային խոհանոց 60ք. Մ. ՝ մանղալով և սանհանգույց, կանաչապատ այգի ՝ պտղատու ծառերով; Գազֆիկացված է, ապահովված է ջեռուցման համակարգով, մշտական ջրով և էլեկտրոէներգիայով: Առանձնատունը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են: Վաճառքը հնարավոր է կահույքի և ողջ տեխնիկայի հետ համատեղ կամ մասնակի կահավորված: