BestHome

Գեղեցիկ բնակարան Գյուլբենկյան փողոցում

✅Կոդ AR 3/204.Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և նորաոճ դիզայներական լուծումներով բնակարան՝ 99 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան փողոցում՝ 8 հարկանի քարե` hատուկ նախագծով կառուցված 👈շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ 👍Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային կաղնու փայտից դռներ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ 👌Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, ննջասենյակներից մեկն ունի առանձին սանհանգույց։ 👉Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով, ունի գեղեցիկ, բաց պատշգամբ` հիանալի տեսարաով, շենքում գործում է վերելակ: Բնակարանը վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին: Հնարավոր է հավելավճարով գնել նաև ավտոտնակը: